Արդվեցիներն այս տարի կարտոֆիլի բերքից հիմնականում դժգոհ են: Իրենք էլ չգիտեն՝ ինչպես է լինում, որ նույն ձևով մշակելու պայմաններում մի տարի բերք է լինում, մի տարի՝ ոչ:
Ես չեմ սիրում հանրությանը ներկայալ հիմար երեւույթներով՝ «Անուշիկ Առաքելյանը մազերը ներկել է», շոկ, կամ «Անուշիկ Առաքելյանը մեքենա է գնել» եւ նման անիմաստ գրառումներ է կատարել ուշադրություն գրավելու համար: Ես որեւէ մեկի անձնականը չեմ քննարկում եւ թույլ չեմ տալիս քննարկել իմը:
«Վալենսիայի» նախկին ավագ Դավիդ Ալբելդան իր կարծիքն է հայտնել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի աշխատանքի մասին, ում ղեկավարությամբ նա հանդես է եկել «չղջիկների» կազմում:
Եթե ոտնաթաթերի մաշկը կոշտացել է, նշանակում է՝ մաշկի վերին շերտը մեռնում է, պետք է անպայման ոտնաթաթերին թարմ սոխի թրջոց դնել: Մեկ սոխը եռացրած ջրով մշակեք մի քանի անգամ, ապա կտրատեք երկու մասի, դրեք ոտնաթաթերին, վրային պոլիէթիլենային տոպրակ փաթաթեք և կապեք վիրակապով, այսպես թող մնա ամբողջ գիշեր: Առավոտյան հանեք սոխի մնացորդներն ու ոտնաթաթերը քերեք ոտքերի համար նախատեսված քերիչով և յուղոտ քսուք քսեք:
Հոլիվուդյան դերասանուհի Հոլի Բերին ամուսնալուծվում է Օլիվյե Մարտինեսից: Այս մասին զույգը համապատասխան հայտարարություն է կատարել, հայտնում է TMZ-ն:
Թուրքիայի Թոկատ քաղաքում ոստիկանությունն առգրավվել է Աստվածաշունչ, որը, նախնական գնահատականներով, կարող է գրված լինել 1000 տարի առաջ, գրում է The DailySabah-ը:
«Չելսիի» կիսապաշտպան Ռամիրեսը հայտարարել է, որ թիմի ներսում ոչ մի կոնֆլիկտ չկա մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ:
Բրիտանացի Թայսոն Ֆյուրին կիսվել է ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի դեմ մենամարտի սպասումներով:
Գիտությունը չի կարող մեկ ընդհանուր կարծիք արտահայտել, այլապես դա կլինի ոչ թե գիտություն, այլ՝ կրոն: Սակայն այն փաստերը, որոնք այժմ հայտնի են, մտածելու տեղիք են տալիս, որ հիմնական պատճառը ֆենոպտոզն է՝ ծրագրավորված մահվան հիպոթեզը:
«Շեֆիլդ Ուենզդեյը» կարողացավ 3 անպատասխան գնդակ ուղարկել «Արսենալի» դարպասը՝ 3:0: Գոլերի հեղինակներն են Ռոս Ուալասը՝ 27, Լուկաս Ժոաոն՝ 40, և Սամ Հաթչինսոնը՝ 52:
Սպասվում է, որ այս շաբաթ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթը մեղավոր կճանաչվի գաղտնի վճարումներ կատարելու համար՝ դպրոցում ըմբշամարտի մարզիչ եղած ժամանակ իր կողմից սեռական բռնության ենթարկված տղաների լռությունը գնելու համար: Դաշնային դատախազների հետ մեղքի ընդունման այս գործարքը կնիք կդնի նրա դատական արձանագրությունների վրա, այդպիսով հանրությունից թաքցնելով նրա դեմ վկայությունների մանրամասները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դարձել է բժշկական գիտությունների դոկտոր: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով հերթական լուսանկարը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ՝ Վ.Գևորգյանը, Ա.Սրապիոնյանը, Ա.Ավագյանը և Վլ.Գևորգյանը։ Քննությամբ պարզվել է, որ վերջիններս հրազենային վնասվածքներն ստացել են հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան՝ բուքմեյքերական գրասենյակում։
Մասնավորապես՝ Է. Հարությունյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու գործի դատաքննության ընթացքում իր նախաքննական ցուցմունքը հրապարակվելու ժամանակ հայտարարել էր, թե ինչպես իր նախաքննական ցուցմունքի բովանդակությունը, այնպես էլ՝ ստորագրությունները և ձեռագիր գրառումները կեղծված են:
Ռուսաստանը կարողացել է գրավել Հայաստանում ու Հայաստանի մասին որևէ որոշում կայացնողների մտածողությունը՝ մեկին՝ կաշառելով, երկրորդին՝ հիշեցնելով ԿԳԲ-ական անցյալը, երրորդին՝ խոստանալով իշխանություն ռուսական տիրապետության ամրապնդման դիմաց, ու այդպես շարունակ:
Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի Ալավերդու կայանի ղեկավարը Ալավերդու և հարակից համայնքների ղեկավարներին ներկայացրեց այն մեթոդներն ու չափորոշիչները, որոնցով կենտրոնն օդի մոնիտորինգ է իրականացնում:
ԵՄ որոշ երկրներ կողմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը չեղյալ հայտարարելուն քննարկումների ժամանակ, սակայն դրա համար հիմքեր չկան, հայտարարել է լիտվացի եվրախորհրդարանական Գաբրիելյուս Լանդսբերգիսը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպմանը:
Այն բանից հետո, երբ Շվեդիայում 1 ամսում այրվեց փախստականների ընդունման 7-րդ կետը, Շվեդիայի միգրացիոն վարչությունը որոշում կայացրեց գաղտնի պահել ապաստարանների ու ճամբարների հասցեները:
Հաշվի առնելով լրատվամիջոցների հարցումները և միաժամանակ զերծ մնալով նախաքննական գաղտնիք հրապարակելուց՝ տեղեկացնում ենք, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին անհիմն որոշում:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը մեկնաբանել է «Բարսելոնայի» Լիգա 1-ի մասնակիցների կազմի մեջ ընդգրկվելու հնարավորությունն այն դեպքում, եթե Կատալոնիան անկախություն ստանա Իսպանիայից:
«Մենք համակարգային պրոբլեմ ունենք: Եվ սա կառավարության պրոբլեմն է: Անձը հաստատող փաստաթուղթը Հայաստանում միասնական չէ: Մեր քաղաքացիների մի մասը միայն նույնականացման քարտ ունի: Մի մասը ունի և՛ այդ քարտը, և՛ սովորական անձնագիր: Կան մարդիկ, ովքեր, այդ երկուսից բացի, ունեն նաև կենսաչափական անձնագիր: Մի մասն էլ միայն կենսաչափական անձնագիր և նույնանականացման քարտ ունի: Մի խոսքով՝ խառնաշփոթ»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է APA-ն:
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության գործունեության հետաքննության շրջանակում ձերբակալվածների թիվը հասել է 15-ի, հայտնում է APA-ն:
Ավստրիան Սլովենիայի հետ սահմանին պատ է որոշել կառուցել: Վիեննան հուսով է, որ այդ միջոցառումը կօգնի կարգուկանոն հաստատել երկիր մուտք գործելիս ու պայքարել ներգաղթյալների հոսքի դեմ, հայտնում է kp.ru-ն:
ԱՊՀ-ի երկրներին ուղղված սպառնալիքները չեն պակասում, դրա հետ միասին, կարելի է արձանագրել, որ խնդիրներն անգամ խորանում են՝ հներին ավելանում են նորերը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Նույն ուսումնասիրության արդյունքներով՝ կուսակցական կողմնորոշում ունեցող ուսանողության թիվն ընդամենը 6,8 տոկոս է կազմում, սակայն դա իրականությանը մոտ է այնքանով, որքանով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շմայսը՝ հետբուհական կրթությանը: Ի դեպ, հարցված ուսանողների 33 տոկոսը համաձայն է, որ` «բնական է, որ հարուստներն ու իշխանություն ունեցողներն անպատիժ խախտում են օրենքները, քանի որ ով էլ հարստանա կամ գա իշխանության` այդպես կվարվի»:
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 23.30-ին, տեղի է ունենալու Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ փուլի «Վիլանովենսե» – «Բարսելոնա» դիմակայության առաջին խաղը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խոսքով՝ քաղաքացիները տառապում են ահաբեկչությունից, բլոկադայից ու ավերված ենթակառուցվածքներից, հայտնում է LifeNews-ը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման է ենթարկել Գեղամ Ա.-ին և ներկայացրել Հայկ Գ.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 30-ամյա Ս.Հարությունյանի մահվան դեպքի առթիվ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։