Բաժիններ՝

«Բարսելոնայի» 6 առաջատարները չեն խաղա այսօր

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 23.30-ին, տեղի է ունենալու Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ փուլի «Վիլանովենսե» – «Բարսելոնա» դիմակայության առաջին խաղը:

«Վիլանովենսեն» հանդես է գալիս Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում, որտեղ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:

Այս խաղի համար «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հանգստանալու հնարավորություն է տվել գլխավոր թիմի մի շարք խաղացողների:

Այսպիսով Նեյմարը, Լուիս Սուարեսը, Կլաուդիո Բրավոն, Խավիեր Մասկերանոն, Ժերար Պիկեն և Սերխիո Բուսկետսը չեն մասնակցելու հանդիպմանը:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս