Բաժիններ՝

Բենիտեսի մասին «Ռեալում» պետք է դատեն նվաճած տիտղոսներով

«Վալենսիայի» նախկին ավագ Դավիդ Ալբելդան իր կարծիքն է հայտնել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի աշխատանքի մասին, ում ղեկավարությամբ նա հանդես է եկել «չղջիկների» կազմում:

«Բենիտեսը նրանցից մեկն է, ով կենտրոնացած է և մտածում է ֆուտբոլի մասին օրը 24 ժամ: Նա սիրում է ֆուտբոլը: Նա շատ կազմակերպված է և ձգտում է իդեալին: Նա «Ռեալը» կդարձնի շատ ավելի ուժեղ, քան այն կար վերջին տարիներին:

Մենք արդեն սկսում ենք տեսնել նրա աշխատանքի արդյունքները: Թիմը շատ քիչ գնդակներ է բաց թողնում՝ կապված պաշտպանությունում վստահելի խաղի հետ: Նրա ֆուտբոլիստները ներդաշնակ աշխատում են թիմի համար: «Ռեալը» կատաղի հարձակում ունի, որն անընդհատ ձգտում է գոլ խփել:

Չեմ կարծում, որ նրա վրա կազդի ճնշումը` կապված «Ռեալում» աշխատանքի հետ: Ի վերջո, նրա մասին պետք է դատեն նվաճած տիտղոսներով»,- ասել է Ալբելդան:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս