Բուժում ենք ոտնաթաթերը
Խնամված ոտնաթաթերը կնոջ գեղեցկության պարտադիր պայմաններից մեկն են: Դրանց ճաքճքվածությունը կարող է փչացնել ամբողջ գեղեցկությունը: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք մի քանի բնական միջոցներ, որոնք կօգնեն ձեզ այս հարցում:
1. Ձվի դեղնուցը խառնեք 1թ/գ կիտրոնի հյութով և 1ճ/գ կարտոֆիլի օսլայով: Խառնուրդը քսեք ոտնաթաթերին, պահեք այնքան, մինչև չորանա, ապա տաք ջրով լվացեք և յուղոտ քսուք քսեք կրունկներին:
2. Ալոէի մեկ տերևը տրորեք և քսեք վնասված հատվածներին, վրայից պոլիէթիլենային տոպրակով փաթաթեք և բամբակե գուլպաներ հագեք: Թողեք այդպես մնա ամբողջ գիշեր:
3. Կես սոխն ու կաղամբի տերևները (1:1) մանրացրեք, խառնեք տրորած, եփած կարտոֆիլին, յուրաքանչյուր ոտքի համար մեկ տոպրակ վերցրեք, խյուսը լցրեք տոպրակների մեջ և ոտքը դրեք տոպրակի մեջ: Կարող եք այսպես մնալ մի քանի ժամ, կամ կարող եք գուլպաներ հագնել և քնել:
4. Եթե ոտնաթաթերի մաշկը կոշտացել է, նշանակում է՝ մաշկի վերին շերտը մեռնում է, պետք է անպայման ոտնաթաթերին թարմ սոխի թրջոց դնել: Մեկ սոխը եռացրած ջրով մշակեք մի քանի անգամ, ապա կտրատեք երկու մասի, դրեք ոտնաթաթերին, վրային պոլիէթիլենային տոպրակ փաթաթեք և կապեք վիրակապով, այսպես թող մնա ամբողջ գիշեր: Առավոտյան հանեք սոխի մնացորդներն ու ոտնաթաթերը քերեք ոտքերի համար նախատեսված քերիչով և յուղոտ քսուք քսեք:
5. Ոտնաթաթերի կոշտացած մաշկը կարելի է փափկեցնել, եթե թարմ դդմիկներով դիմակ սարքեք ոտքերի համար: Դդմիկները մանր կտրատեք, դրեք թանզիֆի (марля) վրա և ամրացրեք ոտնաթաթերին, թողեք մնա 30 րոպե, որից հետո մաքրեք տաք ջրով և յուղոտ քսուք քսեք: Նման դիմակը պետք է դնել շաբաթը մեկ անգամ:
6. Կանաչ թեյի բուժիչ հատկանիշների մասին շատերը գիտեն: Որպեսզի հաշված օրերի ընթացքում ոտնաթաթերին վերադարձնեք գեղեցիկ տեսքը, անհրաժեշտ է կանաչ թեյի և կիտրոնի դիմակ պատրաստել: Կիտրոնի կեղևը մանրացրեք և խառնեք թրմած կանաչ թեյի տերևներով: Ցանկալի է, որ խառնուրդը տաք լինի, խյուսը քսեք ոտքերին, փաթաթեք պոլիէթիլենայինի տոպրակով և գուլպա հագեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը