Բաժիններ՝

Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ԼՂ խնդիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է APA-ն:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս վիճակը ու բանակցությունների հեռանկարները։

Ալիևը Հայաստանի ղեկավարությանը «սադրանքների մեջ» է մեղադրել:
«Փարիզում նախագահների հոկտեմբերյան հանդիպումից չէր անցել և երկու շաբաթ, երբ Հայաստանը սկսեց լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնել։ Հայաստանի ԶՈՒ-ին պատկանող ուղղաթիռները գրոհել են ադրբեջանական դիրքերը: Մի քանի օր շարունակ ադրբեջանական կողմն այդ գործողություններն անպատասխան է թողել: Վերջապես այդ ուղղաթիռները խոցվել են»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով, որ այդ սադրանքներն անընդունելի են ու հակասում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը:

«Ցավոք, դրանք միջնորդների կողմից մնացել են անպատասխան»,- հայտարարել է նա։
Նա անդրադարձել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղը կհռչակի Հայաստանի մաս՝ դրանք որակելով որպես «սադրանք»:

Նա հայկական կողմին մեղադրել է ադրբեջանցի խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ արձակելու մեջ: «Երբ ադրբեջանական կողմն է պատասխան տալիս նման սադրանքներին, մեղադրում են մեզ»,- հավելել է վերջինս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս