Բաժիններ՝

Անգլիայի Լիգայի գավաթ. առաջատարները լքում են պայքարը

Հոկտեմբերի 27-ին կայացավ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի չորս հանդիպում:

«Շեֆիլդ Ուենզդեյը» կարողացավ 3 անպատասխան գնդակ ուղարկել «Արսենալի» դարպասը՝ 3:0: Գոլերի հեղինակներն են Ռոս Ուալասը՝ 27, Լուկաս Ժոաոն՝ 40, և Սամ Հաթչինսոնը՝ 52:

«Սթոք Սիթին» և «Չելսին» հիմնական ժամանակում մեկական գնդակ հեղինակեցին, իսկ հետխաղյա 11 մետրանոցներում 1 գոլի առավելությամբ հաղթեց «Սթոքը»:

90-րդ րոպեից հետո «Սթոքը» խաղում էր 10 հոգով: Խաղադաշտից հեռացվել է Ֆիլ Բարդսլին:

«Էվերթոն» – «Նորվիչ Սիթի» խաղը ևս ավարտվեց 1:1 հաշվով: Բայց 11 մետրանոցներում «Էվերթոնը» կարողացավ առաջ անցնել մրցակցից՝ 4:3:

Նախորդներից չտարբերվեց նաև «Հալ Սիթի» – «Լեսթեր Սիթի» հանդիպման սցենարը՝ 1:1՝ հիմնական ժամանակում: Տանտերերն ուժեղ էին և 4:3 հաշվով հաղթեցին հետխաղյա 11 մետրանոցներում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս