12 խորհուրդներ բժիշկների կողմից, որոնք կօգնեն իջեցնել բարձր ճնշումը

Հիպերտոնիան բարձր արտերիալ ճնշումն է: Այս հիվանդության մասին գիտեն շատերը: Նրա հետ բախվում է յուրաքանչյուր երրորդ հասուն մարդը: Իսկ եթե խոսենք 60 տարեկանից բարձր մարդկանց մասին, ապա հիպերտոնիա դիտարկվում է ամեն երկրորդի մոտ: Ինքնաբուժմամբ զբաղվել պետք չէ, սակայն միայն դեղորայքի վրա հույս դնել էլ չի կարելի: Գոյություն ունեն եղանակներ, որոնք օգնում են իջեցնել արյան զարկերակային ճնշումը:

Լավ քնեք:

Առողջ և ամուր քունը յուրաքանչյուրի համար է օգտակար: Եթե քնի հետ կապված խնդիրներ կան, ապա պետք է սահմանել քնի հստակ ռեժիմ, շատ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել ու ճաշին չքնել: Օգնում է նաև ննջասենյակի կահավորանքը: Եթե ավելի հարմարավետ է քնել բազմաթիվ փոքր բարձերի մեջ, ապա ինչո՞ւ ոչ: Ննջարանը պետք է առավելագույնս հարմար ու հարմարավետ լինի:\

Փորձեք դեղաբույսեր:

Կարդացեք նաև

Առաջին հերթին պետք է խորհրդակցել բժշկի հետ: Նա կասի, թե ինչ դեղաբույսեր են համար: Թվարկենք մի քանիսը, որոնք իջեցնում են արյան ճնշումը` կատվի եղունգ, նեխուրի հյութ, կոճապղպեղի արմատ, քունջութի ձեթ:

Շատ բանջարեղեն կերեք:

Եվ դուք կնկատեք, որ բարձր ճնշումը ձեզ ավելի ու ավելի քիչ կանհանգստացնի: Հետազոտությունների համաձայն` նրանք, ովքեր օգտագործում են բացառապես բուսակերական սննդամթերք, հազվադեպ են տառապում հիպերտոնիայից: Սննդակարգը բանջարեղենի, հատիկավորների ու ձավարեղենի օգտին փոխելու պարագայում կարելի է վերահսկել ճնշումը:

Սահմանափակեք աղի գործածությունը:

Շատերը չափից դուրս աղի սնունդ են օգտագործում, որը սադրում է արյան բարձր ճնշում: Կրճատեք աղի գործածությունը և կնկատեք, որ արյան ճնշումն աստիճանաբար կարգավորվում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական 5-15 գ աղ օգտագործել` կախված քրտնարտադրության մակարդակից:

Բանան կերեք:

Բանանի, ավոկադոյի և ընկույզի մեջ մեծ քանակությամբ կալիում կա, որը բարերար ազդեցություն է գործում արյան ճնշման վրա` այն բերելով նորմայի:

Սովորեք թուլանալ:

Բժիշկներն ասում են, որ քրոնիկական սթրեսը բարձր ճնշման ուղեկիցն է: Փոփոխական սթրեսն էլ իր սրբագրումներն է մտցնում առողջության մեջ: Այդ պատճառով էլ աշխատեք շատ հանգստանալ և թուլանալ: Լիցքաթափվելու միջոց գտեք` մեդիտացիա, ընթերցանություն, ֆիլմի դիտում, զբոսանք:

Հետևեք ձեր քաշին:

Միշտ չէ, որ բարձր ճնշումն ուղեկցվում է մարմնի զանգվածի մեծացմամբ: Եթե կան ավելորդ կիլոգրամներ, ապա դրանցից աստիճանաբար ազատվելը կօգնի իջեցնել բարձր ճնշումը:

Թեյ խմեք:

Բժշկության մեջ քննարկումներն այն մասին, որ սուրճը բարձրացնում է արյան ճնշումը, դեռևս չեն դադարում: Մասնագետների մեծ մասը խորհուրդ է տալիս անցնել թեյի և հրաժարվել սուրճից: Հետազոտությունները փաստել են, որ օրական 3 բաժակ կարկադե տեսակի թեյ խմող մարդկանց մոտ 6 շաբաթ հետո ճնշումը 7 մմ սնդիկի սյունով իջել է:

Զբոսնեք:

Համաձայն Սպորտային բժշկության ամերիկյան քոլեջի գիտնականների պնդումների` ֆիզիկական վարժությունները ոչ միայն լավացնում են սրտանոթային համակարգի աշխատանքը, այլև իջեցնում են ճնշումը: Օրական 30 րոպե տևողությամբ զբոսանքը դրական ազդեցություն կունենա սրտի աշխատանքի և ընդհանուր ինքնազգացողության վրա:

Սխտոր կերեք:

Թարմ սխտորը կամ սխտորի էքստրակտը հաճախ օգտագործում են արտերիալ ճնշման իջեցման համար: Համաձայն կլինիկական հետազոտություններից մեկի` սխտորի էքստրակտ օգտագործած 89 մարդու մոտ արյան ճնշումն իջել էր 6-12 մմ սնդիկի սյունով:

Դառը շոկոլադ կերեք:

Մեծ քանակությամբ քաղցրեղենը վնասակար է, սակայն մի քիչ դառը շոկոլադը նաև օգտակար կարող է լինել: Այն պարունակում է ֆլավոնոլներ, որոնք նպաստում են անոթների պատերի ամրացմանը: Մասնագետները նկատել են, որ օրական մի քանի կտոր դառը շոկոլադ օգտագործող հիվանդների 18%-ի մոտ իջել է արյան ճնշումը: Ընտրեք այնպիսի շոկոլադ, որի մեջ կակաոյի պարունակությունը 70% և ավելի է:

Հրաժարվեք ծխախոտից ու ալկոհոլից:

Մենք բոլորս էլ գիտենք, որ ծխելը վնասում է ոչ միայն սիրտ-անոթային համակարգին: Մեծ քանակությամբ ալկոհոլի գործածությունը նույնպես արյան զարկերակային ճնշումը բարձրացնում է մինչև անասելի սահմաններ: Ավելի լավ է հրաժարվել այս կործանարար սովորություններից:

Հիպերտոնիան չարժե անտեսել ու մատնել այդ խնդիրն անուշադրության: Նախ դիմեք բժշկի: Օգտվեք նաև այս խորհուրդներից: Առողջության նկատմամբ ոչ մի կերպ չի կարելի անփույթ վերաբերմունք ցուցաբերել, քանի որ այն պահանջում է մշտական հոգածություն և ուշադրություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս