Հերթը հասավ թաղապետերին. ովքեր են հրաժարականի դիմումներ գրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարոն Մարգարյանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականից հետո քաղաքի վարչական որոշ շրջանների ՀՀԿ-ական ղեկավարները հայտնվել են անորոշ վիճակում։ Նրանց հետագա ղեկավարումը դեռեւս շարունակում է օդում կախված մնալ։ Նրանցից մի քանիսը անգամ հրաժարականի դիմումներն արդեն ներկայացրել են։

Ըստ թերթի տեղեկությունների՝ հրաժարականի դիմում արդեն գրել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Նոր նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արթուր Ստեփանյանը։

Տեղեկությունը ճշտելու նպատակով թերթը զրուցեց քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ, որը նշեց. «Նման տեղեկություն չունեմ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս