500-ից ավելի զբոսաշրջիկներ են տարհանվել Ինդոնեզիայի Ռինջանի հրաբխի շրջանից. France-Presse
Ավելի քան 500 զբոսաշրջիկներ, որոնց մեծամասնությունը օտարերկրացիներ են, հուլիսի 31-ին տարհանվել են Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու Ռինջանի հրաբխի շրջանից: Այդ մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով տեղի փրկարար ծառայության ներկայացուցչին:
«Տարհանվել է 543 զբոսաշրջիկ: Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- նրա խոսքը մեջբերել գործակալությունը: Նշվում է, որ լեռներում շարունակվում են եւս վեց կորածների որոնումները: Ավելի վաղ Լոմբոկ կղզու Մատարամ քաղաքի (319 հազար բնակիչ) մերձակայքում տեղի է ունեցել 6,4 մագնիտուդով երկրաշարժ: Դրա օջախը գտնվում էր 7,5 կմ խորության վրա: Kyodo գործակալության տեղեկատվության համաձայն՝ 800-ից ավելի զբոսաշրջիկներ արգելափակված են մնացել Ռինջանի հրաբխի մերձակա լեռան վրա, նրանցից 311-ը Թաիլանդից են, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Մալայզիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից եւ Սինգապուրից եկած օտարերկրացիներ: Առնվազն 14 մարդ տարերքի զոհ է դարձել, տուժածների ընդհանուր թիվը 162 է:
Երկրաշարժի շրջանում գրանցվել է մինչեւ 5,7 մագիտուդով 11 հետցնցում:
Տուժել են հազարավոր շենքեր, դրանց մի մասն ամբողջովին ավերված է: Հնարավոր սողանքների պատճառով իշխանություններն շտապ կարգով կասեցրել են զբոսաշրջիկների տեղափոխումը Ռինջանի ակտիվ հրաբխի շրջան, որը կղզու ժողորդականություն վայելող տեսարժան վայր համարվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: