Ազարն ամռանը չի տեղափոխվի «Չելսիից» «Ռեալ», որովհետև Լոպետեգին խաղադրույք է կատարում Իսկոյի և Ասենսիոյի վրա
«Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հրաժարվել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի ձեռքբերման մտքից:
Մադրիդի նոր մարզիչը ռացիոնալ չի համարում բելգիացու համար 200 մլն եվրո ծախսելը: Լոպետեգին մտադիր է ավելի շատ վստահել Իսկոյին և Ասենսիոյին: Բացի այդ, ինչպես հաղորդում է As-ը, «Ռեալը» կանգնեցրել է աշխատանքը ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի տրանսֆերների վերաբերյալ:
Իսկոն և Ասենսիոն հաճախ չէին խաղում հիմնական թիմում Զիդանի ժամանակ, բայց կարևոր խաղացողներ էին թիմի ռոտացիայի համար:
Լոպետեգին «Ռեալի» հետ կնքել է եռամյա պայմանագիր:
Ամռանը «Ռեալից» հեռացավ Կրիշտիանու Ռոնալդուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը