Բաժիններ՝

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները երբեք բարեկամական չեն լինի. Հեյլի

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին պնդում է, որ Ռուսաստանը «երբեք չի դառնա ԱՄՆ-ի բարեկամը»։ Հուլիսի 23-ին այս խոսքով նա հանդես է եկել CBN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ՚ում (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինին եւ երբեք չենք (վստահի): Նրանք երբեք չեն դառնա մեր բարեկամը: Դա պարզապես փաստ է»,- կարծում է դիվանագետը: Ըստ որում նա կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ՌԴ-ի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ «պետք է տեղի ունենար»:

Հեյլին նշել է, որ ամերիկա-ռուսական գագաթնաժողովը» երկար ստիպեց սպասել իրեն» եւ ընդգծել է, որ գոհ է Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունից: Հուլիսի 16-ին Հելսինկիում տեղի ունեցան Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի բանակցությունները: Դա առաջին լիաֆորմատ ռուս-ամերիկյան գագաթնաժողովն էր Թրամփի՝ 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու ժամանակից ի վեր:

Մինչ այդ երկու ղեկավարների շփումները տեղի են ունեցել բազմակողմ հանդիպումների շրջանակներում: Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ Թրամփն ազգային անվտանգության գծով իր օգնական Ջոն Բոլտոնին հանձնարարել է հրավեր հղել ՌԴ-ի նախագահին աշանանն այցելելու Վաշինգտոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս