 
                        Թբիլիսիում փլվել է ժայռի մի մասը
 
                                    Ժայռի մի մասը փլվել է Թբիլիսիի Մթածմինդայի շրջանի Կիպիանի փողոցում, որտեղ շինարարական աշխատանքներ էին կատարվում: Տեղի ունեցածի տեսակադրերը տարածվել են Facebook սոցցանցում: Դրանցում երեւում է՝ ինչպես է ժայռի մի մասը փլվում շինարարական հարթակի վրա: Բարեբախտաբար, այդ պահին այնտեղ ոչ ոք չկար:
Պատահածն արդեն մեկնաբանել է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն: Նա հանձնարարել է աշխատակիցներին՝ քաղաքապետարան հրավիրել շինարարությամբ զբաղվող ընկերության ղեկավարներին, հաղորդել է sputnik-ը:
https://www.facebook.com/teo.dzagnidze.3/videos/861342977409356/
https://www.facebook.com/teo.dzagnidze.3/videos/861349994075321/
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        