Բաժիններ՝

«ԵՄ-ից տրվող դրամաշնորհները շատ դեպքերում փոշիացվել են. մի երկու հատ մայկա են տպել հակածխախոտային պայքարի կամ կանանց դեմ բռնության դեմ պայքարի անվան տակ». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» նախնական քննարկումները։

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում իրականացվել են ծրագրեր, որոնք իրենց ծագումով եվրոպական են։ Նա ասաց, որ 2017 թվականի բյուջեի ծրագարային մասում ունեցել են 20 ծրագիր, տարվա ընթացքում այդ ծրագրերի քանակը ճշգրտվել է և նախատեսվել է 14 վարկային ծրագիր, բայց փաստացի ունեցել են 9 վարկային ծարգրերի միջոցների օգտագործում։

Նրա խոսքով, բյուջեով 31.6 միլիարդ դրամ է նախատեսված եղել այդ ծրագրերի համար, սակայն 28.9 միլիարդ դրամն է օգտագործվել է։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցով դիմեց Ա. Ջանջուղազյանին. «Արդեն իսկ քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպություններ տևական ժամանակ բարձրացրել են, որ ԵՄ-ից տրվող դրամաշնորհները շատ դեպքերում փոշիացվել են տարբեր անկապ ու անիմաստ ծրագրերով, մի երկու հատ մայկա են տպել հակածխախոտային պայքարի կամ կանանց դեմ բռնության դեմ պայքարի անվան տակ»։ Ն. Զոհրաբյանն առաջարկեց աուդիտ անցկացնել։

Ի պատասխան՝ Ա. Ջանջուղազյանն ասաց, որ եթե խոսքը վերաբերում է բյուջեն շրջանցած կառույցների աուդիտին, ապա այն պետք է իրականացվի այն կառույցների կանոնադրության համաձայն, որոնց միջոցով իրականացվում են այդ ծրագրերը։ Իսկ այն ներարկումները, որոնք արվում են բյուջե դրամաշնորհների միջոցով, ամեն տարի աուդիտի են ենթարկվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031