 
                        «Հիանալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ». Թրամփը հայ աստղի հետ քննարկել է բանտային համակարգի բարեփոխումների հարցը
 
                                    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 30-ին Սպիտակ տան Օվալաձեւ սենյակում ընդունել է ամերիկահայ ֆոտոմոդել, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին՝ քննարկելու բանտային համակարգի բարեփոխումների, ինչպես նաեւ 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնին ներում շնորհելու հարցը, որը ցմահ բանտարկության պատիժ է կրում:
Հանդիպման մասին Թրամփը գրառում է կատարել Twitter-ում: Տեղադրելով Քարդաշյանի հետ լուսանկարը՝ նա գրել է. «Այսօր հիանալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ, խոսեցինք բանտային համակարգի բարեփոխումների եւ դատավճիռների կայացման մասին»,- գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Հանդիպման մանրամասների վերաբերյալ այլ տեղեկությունները դեռևս չեն հրապարակվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:





 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        