Բաժիններ՝

Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է կարկուտ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս