Երաժշտությունն ավելի ու ավելի շատ է ազդում զբոսաշրջիկների կողմից հանգստի վայրն ընտրելու վրա
Ամերիկյան տուրիստական գործակալությունը հարցում է արել աշխարհի ութ երկրների ճանապարհորդների եւ պարզել, որ յուրաքանչյուր երրորդ միլենիալը հանգստի վայրն ընտրում է իր սիրած երաժշտության հիման վրա:
Այդ մասին հայտնել է Travel Daily News-ը: Միլենիալների 40 տոկոսը, որոնք մասնակցել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում եւ Շվեդիայում կազմակերպված հարցմանը, այցելում են արտասահմանյան երաժշտական փառատոներ: Նրանք նաեւ երաժշտությունը գլխավոր գործոններից մեկն են համարում հանգստի վայրի ընտրության հարցում:
Նրանց մեծ մասին ոգեւորում է ջազը, որն ասոցացվում է Նոր Օռլեանի (ԱՄՆ) հետ, երկրորդ տեղում ռեգին է (Ջամայկա), երրորդում՝ հիփ-հոփը (ԱՄՆ): Վարկանիշում նաեւ տեղ են գտել ֆլամենկոն (Իսպանիա), սամբան (Բրազիլիա) եւ տանգոն (Արգենտինա):
Դրա հետ մեկտեղ 20-29 տարեկան ճանապարհորդների 26 տոկոսը շարժական հեռախոսները ուղեւորությունից առաջ ներբեռնում են տեղական կատարողների երաժշտությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: