Բաժիններ՝

Ֆրանսիայում մեկ տարում ծխելը թողել է 1 մլն մարդ

Վերջին տասնամյակում ծխողների թվի ռեկորդային անկում է գրանցվել Ֆրանսիայում: 2016-2017 թվականների համեմատությամբ նրանց թիվը պակասել է մեկ միլիոնով:

Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման արդյունքները, որն անցկացվել է Ֆրանսիայի հանրային առողջապահական ծառայության կողմից, տեղեկացնում է BBC-ին:

Ծխողների թվի նվազում է դիտվում նաեւ դեռահասների եւ եկամուտների ցածր մակարդակ ունեցող բնակիչների շրջանում: Հետազոտության մեջ որպես դրա հնարավոր պատճառ նշում են վերջերս Ֆրանսիայում ընդունված հակածխախոտային նորմերի փոփոխությունները:

Մասնավորապես, վերջին տարիներին երկրում բոլոր մակնիշների սիգարետների համար սահմանել են միասնական փաթեթներ, փոխհատուցումներ բոլոր նրանց համար, ովքեր օգտագործում են ծխախոտի փոխարինիչներ, ինչպես նաեւ բարձրացրել են ծխախոտի արտադրանքի գները եւ անցկացրել արշավներ, օրինակ՝ Առանց ծխելու ազգային ամիսը:

Ուսումնասիրության համաձայն, 2017 թվականին 18-ից մինչեւ 75 տարեկան ֆրանսիացիների շրջանում օրական ծխել է 26,9 տոկոսը, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 29,4 տոկոսը: Բացարձակ թվերով դա նշանակում է, որ ծխողների թիվը 13,2 միլիոնից պակասել է մինչեւ 12,2 միլիոն:

Ֆրանսիայի առողջապահության նախարար Անիես Բուսինը հատուկ ողջունել է ծխողների թվաքանակի նվազումը եկամտի ցածր մակարդակ ունեցող բնակիչների շրջանում: Ինչպես ցույց է տվել անցյալ տարի անցկացված հետազոտությունը, չնայած ծխախոտի դեմ երկար տասնամյակներ շարունակվող օրենսդրական պայքարին, մոլորակի վրա բնակչության աճը հանգեցրել է այն բանին, որ ծխողների բացարձակ թիվը նույնպես աճել է:

Աշխարհում ծխախոտը դառնում է յուրաքանչյուր տասներորդ մահվան պատճառը: Lancet պրոֆիլային բժշկական հանդեսը պնդում է, որ այդ բոլոր դեպքերի կեսը բաժին է ընկնում ընդամենը չորս երկրի՝ Չինաստանին, Հնդկաստանին, ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, հաստատվում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս