106-ամյա բրիտանուհին իր երկարակեցության գաղտնիքը համարում է տղամարդկանցից հրաժարվելը
106-ամյա բրիտանուհին իր երկարակեցության գաղտնիքը համարում է տղամարդկանց հետ հարաբերություններից լրիվ հրաժարվելը: Այդ մասին հայտնել է The Mirror-ը:
Մեդլին Դայը ծնվել է 1912 թվականին Սաութ-Յորքշիրի կոմսության Հելի քաղաքում: Նա պնդում է, որ կյանքում ոչ մի անգամ ժամադրության չի գնացել, իսկ առաջին անգամ փաբում հայտնվել է 90 տարեկանում: Դայն այն կարծիքին է, որ տղամարդկանցից լիովին հրաժարվելու շնորհիվ ինքը խուսափել է ամուսնությամբ եւ ընտանեկան հարաբերություններով պայմանավորված սթրեսներից:
Նա իր տանը միայնակ ապրել է մինչեւ 103 տարեկանը, ինչից հետո հարկադրված է եղել խնամող վարձել: Նրա ազգականները հիացած են, որ նա այդ տարիքում ձեռնափայտ չի օգտագործում, ինքնուրույն է հագնվում, ակտիվորեն շարժվում է եւ շփվում շրջապատի մարդկանց հետ:
«Ով էլ որ նրան հարցնի անցած սիրավեպերի կամ այն մասին, թե ունի արդյոք ամուսին, միշտ պատասխանում է. «Ես երբեք նման բան չեմ ունեցել, դրա շնորհիվ էլ մինչ այժմ ողջ եմ»,-պատմել է նրա 80-ամյա զարմուհին: