Բաժիններ՝

Թրամփը դիտարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հարցը. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային ծրագրի և բալիստիկ հրթիռների արտադրության սահմանափակման վերաբերյալ նախնական քննարկումներում առաջընթացի բացակայության պայմաններում, դիտարկում է Իրանին նոր խոշոր հարված հասցնելու հարցը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ առաջնորդը ուսումնասիրում է ենթադրաբար ցուցարարների սպանությունների համար պատասխանատու Իրանի ղեկավարության և անվտանգության ոլորտի ներկայացուցիչների դեմ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը։ Քննարկվող մեկ այլ տարբերակներից են Իրանի միջուկային օբյեկտների և կառավարական հաստատությունների դեմ հարվածները։ CNN-ի աղբյուրների համաձայն՝ Թրամփը վերջնական որոշում չի կայացրել հետագա քայլերի վերաբերյալ, սակայն նա կարծում է, որ իր ռազմական տարբերակներն ընդլայնվել են այս ամսվա սկզբից ի վեր, քանի որ տարածաշրջանում է գտնվում ամերիկյան ավիակիրների հարվածային խումբը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 28-ին զգուշացրել էր, որ երկրի զինված ուժերը լիովին պատրաստ են «անհապաղ և հզոր» արձագանք տալ Իրանի ցամաքային, օդային կամ ջրային տարածքների դեմ ցանկացած ագրեսիայի։ Իսկ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել էր, որ Թեհրանը ԱՄՆ-ի կողմից ցանկացած ագրեսիվ գործողություն կդիտարկի որպես լայնածավալ պատերազմի սկիզբ, և պատասխանը սպասեցնել չի տա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս