Բաժիններ՝

Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել

Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի ներկայացուցիչները հունվարի 28-ին հանդիպել են և քննարկել Արկտիկայի անվտանգության հարցերը։ Այս մասին հայտնել են Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունից:

«Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ այսօր կայացել է Դանիայի, Գրենլանդիայի և ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հանդիպումը՝ քննարկելու համար, թե ինչպես կարող ենք լուծել Արկտիկայի անվտանգության վերաբերյալ Ամերիկային հուզող խնդիրները՝ թագավորության «կարմիր գծերի» պահպանմամբ», – ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացել էր Դանիայի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարներ Լարս Լյոկե Ռասմուսենի և Վիվիան Մոցֆելդտի հանդիպումն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ինչպես ավելի ուշ հայտարարել է Ռասմուսենը, Դանիային այս խորհրդակցությունների ընթացքում չի հաջողվել Միացյալ Նահանգներին համոզել հրաժարվել Գրենլանդիան ամերիկյան տարածքին միացնելու ձգտումից։ Հանդիպմանը կողմերը համաձայնության էին եկել ստեղծել աշխատանքային խումբ, որը պարբերաբար կհանդիպի՝ ուսումնասիրելու համար կղզու ապագայի հարցի վերաբերյալ փոխըմբռնման հասնելու հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031