Բաժիններ՝

Բենֆիկան խելահեղ խաղում հաղթեց Ռեալին. ՉԼ արդյունքներ

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոուում» կամային հաղթանակ տարավ դանիական «Կոպենհագենի» նկատմամբ (4-1)։

Առաջին խաղակեսում գրանցվեց ընդամենը մեկ գոլ՝ 4-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Վիկտոր Դադասոնը։ «Կապտանռնագույնների» կազմում պատասխանեցին Ռոբերտ Լևանդովսկին, Լամին Յամալը, Ռաֆինյան և Մարկուս Ռեշֆորդը համապատասխանաբար 48-րդ, 60-րդ և 69-րդ րոպեներին։

Այսպիսով, այս հաղթանակի շնորհիվ կատալոնական ակումբը վաստակած միավորների քանակը հասցրեց 16-ի՝ բարձրանալով 5-րդ հորիզոնական և նվաճելով 1/8 եզրափակչի ուղեգիր։ «Կոպենհագենը» ավարտեց իր ելույթները Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում՝ 8 միավորով զբաղեցնելով 31-րդ տեղը։

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրախաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը (2-0)։

Հանդիպման հաղթական գոլը 81-րդ րոպեին տուգանայինից կատարած դիպուկ հարվածով խփեց «ներաձուրիի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։ Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Էնդի Դիուֆը խփեց միլանցիների երկրորդ գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ Հենրիխ Մխիթարյանը, միլանյան գրանդի կազմում խաղադաշտ դուրս եկավ առաջին րոպեներից և իր նախկին ակումբի դեմ խաղում անցկացրեց ամբողջական հանդիպում։

Այսպիսով, Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը վաստակած միավորների թիվը հասցրեց 15-ի և լիգայի փուլը ավարտեց 10-րդ տեղում։ «Բորուսիան» և «Ինտերը» պայքարը կշարունակեն անցումային փլեյ-օֆֆում։

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս դրամատիկ խաղում պարտվեց Լիսաբոնի «Բենֆիկային» (2:4)։

Խաղի հաշիվը բացեցին հյուրերը՝ 30-րդ րոպեին աչքի ընկավ Կիլիան Մբապեն։ Սակայն տանտերերը կարողացան արագ արձագանքել. 36-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Անդրեաս Շելդերուպը, իսկ խաղակեսի ավելացված ժամանակում (45+5) Վանգելիս Պավլիդիսը 11-մետրանոց հարվածով առաջ մղեց պորտուգալական թիմին։

​Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակվեցին գոլերով. 54-րդ րոպեին Շելդերուպը դուբլ ձևակերպեց, իսկ 4 րոպե անց Մբապեն կրճատեց հաշվի տարբերությունը։

​Հանդիպման վերջնամասը չափազանց լարված ստացվեց «արքայական» ակումբի համար։ Թիմը մնաց 9 հոգով՝ 90+2-րդ և 90+7-րդ րոպեներին կարմիր քարտեր ստացան համապատասխանաբար Ռաուլ Ասենսիոն և Ռոդրիգոն։ Իսկ խաղի վերջակետը դրեց… դարպասապահ Անատոլի Տրուբինը՝ գոլի հեղինակ դառնալով 90+8-րդ րոպեին։ Այսպիսով, «Ռեալն» ու «Բենֆիկան» պայքարը կշարունակեն անցումային փլեյ-օֆֆում։

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

«Մոնակո» — «Յուվենտուս»՝ 0-0

«Այաքս» — «Օլիմպիակոս»՝ 1-2, հանդիպման գոլերը

«Արսենալ» — «Կայրաթ»՝ 3-2, հանդիպման գոլը

«Ատլետիկ Բիլբաո» — «Սպորտինգ Լիսաբոն»՝ 2-3, հանդիպման գոլերը

«Ատլետիկո Մադրիդ» — «Բուդյո/Գլիմտ»՝ 1-2, հանդիպման գոլերը

«Բայեր Լևերկուզեն» — «Վիլյառեալ»՝ 3-0, հանդիպման գոլերը

«Բրյուգե» — «Մարսել»՝ 3-0, հանդիպման գոլերը

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» — «Տոտենհեմ»՝ 0-2, հանդիպման գոլը

«Լիվերպուլ» — «Քարաբաղ»՝ 6-0, հանդիպման գոլերը

«Մանչեսթեր Սիթի» — «Գալաթասարայ»՝ 2-0, հանդիպման գոլերը

«Նապոլի» — «Չելսի»՝ 2-3, հանդիպման գոլերը

ՊՍՎ — «Բավարիա»՝ 1-2, հանդիպման գոլերը

«Պաֆոս» — «Սլավիա Պրահա»՝ 4-1, հանդիպման գոլը

ՊՍԺ — «Նյուքասլ»՝ 1-1, հանդիպման գոլերը

«Յունիոն» — «Ատալանտա»՝ 1-0, հանդիպման գոլը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս