Իրանն ԱՄՆ-ի ցանկացած ագրեuիվ գործողություն կդիտարկի որպես լայնածավալ պատերшզմի սկիզբ. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական

Իրանն ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողություն կդիտարկի որպես լայնածավալ պատերազմի սկիզբ, և Թեհրանն անհապաղ կարձագանքի, գրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին X-ում։

«Սահմանափակ հարվածը պատրանք է։ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն ցանկացած կետից և ցանկացած մակարդակով կհամարվի պատերազմի սկիզբ, և պատասխան միջոցառումները կլինեն անհապաղ: Իրանի պատասխանը կուղղվի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իսրայելի, ինչպես նաև այս ագրեսիան աջակցող ցանկացած երկրի դեմ», – հավելել է Շամխանին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ Իրանի ներկայացուցիչները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կհասնեն համաձայնության, որը կներառի միջուկային զենքից հրաժարվելը: Հակառակ դեպքում, նա սպառնացել էր Թեհրանին 2025 թվականի հունիսից շատ ավելի վատ հարձակումով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031