Կոլումբիայում ինքնաթիռի կործանման հետևանքով 15 մարդ է զոհվել
Կոլումբիայում կործանվել է Beechcraft 1900 մարդատար ինքնաթիռը, որը ներքին չվերթ էր կատարում Կուկուտայից Օկանյա: Ինքնաթիռում գտնվող բոլոր 15 անձինք՝ 13 ուղևոր ու անձնակազմի երկու անդամ, զոհվել են։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Զոհերի թվում է Կոլումբիայի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Դիոգենես Կինտերոն, պատգամավորի թեկնածու Կառլոս Սալսեդոն, ինչպես նաև Օկանյա քաղաքի մունիցիպալ խորհրդի նախկին անդամ Խուան Դավիդ Պաչեկոն և նրա կինը:
Աղետւ պատճառը դեռևս պարզված չէ: Կոլումբիայի իշխանությունները հետաքննություն են սկսել:
