Apple-ը գաղտնի պատրաստում է MacBook՝ նոր օպերացիոն համակարգով
Ըստ շշուկների՝ Apple ընկերության նոր արտադրանքը կարող է լինել պլանշետի ու նոութբուքի հիբրիդ, որը կունենա iOS-ի նոր ադապտացված տարբերակ:
9to5mac-ը հաղորդել է, որ Apple ընկերությունը նոութբուքի նոր տեսակ է պատրաստում, որն ավելի շատ նման է սմարթֆոնի, պլանշետի և համակարգչի խառնուրդի՝ iPad Pro-ի նմանությամբ: Նախագիծը ստացել է պայմանական Star անվանումը, իսկ ապրաքանիշի համարը N84 է:
Սարքավորման լավագույն մասը, ըստ շշուկների, կլինի ARM պրոցեսորը: Նախատեսվում է, որ համակարգիչը կաշխատի նոր օպերացիոն համակարգով՝ macOS-ի և iOS-ի համադրությամբ:
Պետք չէ բացառել այն տարբերակը, որ Apple-ը ցանկանում է անցնել Intel-ի պրոցեսորներին՝ սեփական արտադրության ARM կառույցով: Դա արդեն հաջողվել է անել iOS-ով աշխատող սարքավորումների վրա:
Ավելի վաղ ցանցում հայտնվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ Apple-ը նախատեսում է Mac-երում աշխատել սեփական արտադրության պրոցեսորներով 2020 թվականից սկսած:
Apple Star-ը դեռևս գտնվում է սաղմնային փուլում: 2018 թվականի ընթացքում փորձարկվելու են արդեն իսկ հաստատված մի քանի նախագծեր: Հնարավոր է, որ նոութբուքի այս տարբերակն այդպես էլ մնա սաղմնային փուլում և լույս չտեսնի առաջիկա տարիներին:
Սիրարփի Աղաբաբյան