Բաժիններ՝

Վթար Արին-Բերդի և Արտաշատի խճուղու խաչմերուկի մոտ. տուժածի վիճակը ծանր է

Մայիսի 22-ին՝ ժամը 23:51-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արին-Բերդի և Արտաշատի խճուղու խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Տ., ծնված 1995թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և արգելափակվել խողովակի տակ. գազատար խողովակից առաջացել է գազի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ.Տ.-ը դուրս է բերվել քաղաքացիների ուժերով և տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել  է Էրեբունի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Մինչ գազի արտահոսքի դադարումը փրկարարները տեղում իրականցրել են հերթապահություն, ՃՈ աշխատակիցների հետ համատեղ տեղափոխել են ավտոմեքենան քարշակի վրա և կատարել ավտոճանապարհահատվածի լվացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս