Սերժ Սարգսյանը նոր հանձնարարական է տվել. «Ժողովուրդ»

«ՀՀԿ-ն երեկ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԳՄ նիստ է անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել ՀՀԿ-ականներին՝ որպես ընդդիմություն խորհրդարանում անելիքների հետ կապված:

Նա ասել է, թե ՀՀԿ-ն պետք է լինի կառուցողական ընդդիմություն եւ չպետք է անհարգի քայլերով նոր կառավարության համար անհարմար վիճակներ ստեղծի:

Ըստ մեր աղբյուրների՝ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու օրը ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի բացակայությանը: Սերժ Սարգսյանն ասել է, թե նրա բացակայությունն անհարգելի է համարում, քանի որ Նաղդալյանը կարող էր գալ ԱԺ, դեմ քվեարկել Փաշինյանին՝ ապահովելով եւս մեկ «դեմ» ձայն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս