![](/banners/BeFunky-design.jpg)
Արմեն Սարգսյանն ընդունել է Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/932444.jpg)
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: