Բաժիններ՝

Օձեր են հայտնաբերվել

Մայիսի 3-ին՝ ժամը 17:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ «Ին Դրայվ» ավտոտեխսպասարկման կետում կայանած ավտոմեքենայի տակ օձ է նկատվել. բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները թիվ 46/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում կայանած «Mercedes J60» մակնիշի ավտոմեքենայի անվաթևի տակից բռնել են սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Մայիսի 3-ին՝ ժամը 16:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիր 47-րդ փողոցի թիվ 4 տան մոտակայքում կայանած ավտոմեքենայի մեջ նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարրաները «Toyota Rav» մակնիշի ավտոմեքենայի անվաթևի տակից բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031