Բաժիններ՝

«Արսենալ»-ը պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պարտվեց 2:1 հաշվով: «Զինագործների» կազմում իր նախկին թիմի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը:

Հանդիպման մեկնարկային րոպեներին ակտիվ էին երկու թիմերն էլ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման հաշիվը բացել 16-րդ րոպեին: Պոլ Պոգբան օգտվելով տուգանային հրապարակում գնդակի անդրադարձից բացեց խաղի հաշիվը: Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը շեշտակի և դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը: Հայ կիսապաշտպանը գրավելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասը՝ չտոնեց խփած գնդակը: Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 76-րդ րոպեին: Հանդիպման ավելացված րոպեին Ֆելաինի գլխով խփած գնդակի շնորհիվ հաղթեց 2:1 հաշվով:

Այս տուրից հետո «Արսենալ»-ն ունի 57 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղում է: «Զինագործները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն մայիսի 3-ին՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հյուրընկալվելով Մադրիդի «Ատլետիկո»-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս