Երևանում 12։00-ից 16։00 ճանապարհները փակ կլինեն, 19։00-ին կմեկնարկի Փաշինյանի հանրահավաքը
«Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում իր կողմնակիցներին ժամը 12-ից իրականացնել քաղաքացիական անհնազանդության խաղաղ ոչ բռնի գործողություններ, մասնավորապես, ճանապարհների շրջափակում։
«Չնայած քաղաքական իրավիճակը նույն տեղում չի կանգնել և որոշակի առաջընթաց ենք ունեցել, կոչ եմ անում 12-ից փակել ճանապարհները։ Ժամը 16։00-ին ճանապարհները պետք է ապաշրջափակել, որ 19։00-ին մեր քաղաքացիները կարողանան հասնել Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի է ունենալու հերթական հանրահավաքը, որը չափազանց կարևոր է։ Մենք պետք է ցույց տանք մեր վճռականությունը», – Facebook-ի ուղիղ եթերում ասաց Ն.Փաշինյանը։
Նա նշեց, որ 17։00-ից երթ կիրականացնի Ֆրանսիայի հրապարակից Հանրապետության հրապարակ։