Բաժիններ՝

Թրամփը շնորհակալություն է հայտնել ռեփեր Քանյե Ուեսթին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 25-ին շնորհակալություն է հայտնել ռեփեր Քանյե Ուեսթին, որն աջակցել է Թրամփին եւ նրան եղբայր անվանել։ «Դուք կարող եք չհամաձայնվել Թրափի հետ, բայց ամբոխը չի կարող ինձ հարկադրել չսիրել նրան,- գրել է Ուեսթն իր Twitter-ում:- Մենք երկուսս էլ վիշապի էներգիա ունենք: Նա իմ եղբայրն է»:

Երաժիշը նաեւ հրապարակել է լուսանկար, որտեղ ցույց է տվել Թրամփի ստորագրած՝ բեյսբոլի գլխարկը՝ «Ամերիկան վերստին դարձնենք մեծ» կարգախոսով:

«Շնորհակալությու՛ն, Քանյե, դա շատ զիլ է»,- ի պատասխան գրել է Թրամփը՝ Քանյեի գրառմանը ռեփոստ անելով Twitter-ի իր էջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս