Բաժիններ՝

Պուտինի գործունեության հավանության վարկանիշը գերազանցել է 80 տոկոսը

«Լեւադա-կենտրոնի» հարցման արդյունքների համաձայն, ռուսաստանցիների ավելի քան 80 տոկոսը հավանություն է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը, միեւնույն ժամանակ հարցման մասնակիցների կեսից ավելին հավանություն չի տվել վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքին։

Հարցման տվյալների համաձայն, որոնք ապրիլի 25-ին ստացել է «Ինտերֆաքս»-ը, այն հարցին, թե «Դուք ընդհանուր առմամբ հավանություն տալի՞ս եք կամ հավանություն չեք տալիս Ռուսաստանի նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գործունեությանը», հարցվածների 82 տոկոսը դրական պատասխան է տվել պետության ներկայիս ղեկավարի գործունեությանը: Մասնակիցների 17 տոկոսն ասել է, որ հավանություն չի տալիս նրա գործունեությանը եւ հարցվածների միայն 1 տոկոսը ոչ մի պատասխան չի տվել: Ինչ վերաբերում է կառավարության գործունեության վերաբերյալ կարծիքներին, ապա, ինչպես պարզել են սոցիոլոգները, ստացվում է այլ պատկեր:

«Հարցին՝ «Դուք ընդհանուր առմամբ հավանություն տալի՞ս եք Ռուսաստանի կառավարության նախագահի պաշտոնում Դմիտրի Մեդվեդեւի գործունեությանը», հարցվածների 42 տոկոսը դրական պատասխան է տվել, բայց, դրա հետ մեկտեղ, այն հարցվածների տեսակարար կշիռը, որոնք հավանություն չեն տվել նրա գործունեությանը, կազմել է 57 տոկոս:

Հարցումը 2018 թվականի ապրիլի 20-ից մինչեւ 24-ն անցկացվել է ՌԴ-ի 52 սուբյեկտների 136 բնակավայրերի 18 եւ ավելի բարձր տարիքի 1600 մարդկանց շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս