![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությունը
![](https://168.am/wp-content/uploads/2018/04/Nikol-Hanrahavaq-20-3.jpg)
Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները քիչ առաջ հայտարարություն են տարածել.
«Եվրոպական միությունն ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մենք մեծապես ողջունում ենք փոփոխությունների խաղաղ բնույթը, որին ականատես եղանք:
Շարունակում է կարևոր մնալ ներկա իրավիճակի սահուն և խաղաղ լուծումը։ Վճռորոշ է մնում ազգային երկխոսությունը շահագրգիռ բոլոր քաղաքական կողմերի ներգրավվածությամբ:
Հայ ժողովրդի պատմության այս կարևոր օրը, Եվրամիությունն ակնկալում է շարունակել աշխատանքը Հայաստանի հետ միասին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2018 թվականի ապրիլի 11-ին միաձայն վավերացված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին» համահունչ ԵՄ-Հայաստան հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ՝
ժողովրդավարության կոնսոլիդացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն սոցիալտնտեսական համակարգի զարգացման նպատակով»։