
«Հայաստանը ցույց տվեց՝ ինչպես կարելի է հակասությունները լուծել սահմանադրական նորմերի պահպանմամբ». Կլիշաս

Ռուսաստանի Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, անդրադառնալով Հայաստանի քաղաքական զարգացումներին, նշել է, որ այն լուծվեց սահմանադրական բոլոր նորմերի պահպանմամբ, ինչը խոսում է երկրի ժողովրդավարական ինստիտուտների հասունության մասին:
«Այն, որ քաղաքական ճգնաժամը Հայաստանում երկրի քաղաքական ուժերի կողմից լուծվեց ինքնուրույն եւ սահմանադրական նորմերի պահպանմամբ, խոսում է Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտների հասունության մասին»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին: Սենատորի կարծիքով՝ նման իրադրությունը «այն բանի լավ օրինակն է, թե ինչպես կարելի է հասարակության մեջ առկա լուրջ հակասությունները լուծել իրավունքի եւ սահմանադրության հիման վրա»: