«Անցյալ երկու նախագահի «աշիբկեքը» թույլ չտվեց, ու սաղս պետք է Սերժին ողջունենք». Մանվել Գրիգորյան

«Էս երկրում ինչ էլ ասես՝ սպասելի է, միշտ էլ նման բաներ եղել է՝ իշխանափոխություն և այլն: Էս երկիրը ժողովրդինն ա, ժողովուրդը ոնց որոշում ա, տենց էլ պետք է անեն»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեկ հրաժարական է տվել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Հարցին՝ ձեր կարծիքով ի՞նչ տեղի ունեցավ՝ գեներալն այսպես պատասխանեց. «Համենայն դեպս, ժողովրդի կամքն է, ու շատ ողջունելի է, որ ժողովուրդն ու իշխանությունը կարողանում են երկխոսել: Շատ ողջունելի է, որ արյուն չթափվեց»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ Դուք որպես Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի անդամ՝ ինչպե՞ս եք նոր իշխանությունների հետ աշխատելու՝ Մ. Գրիգորյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ես Երկրապահի նախագահն եմ, եթե չգիտես, ծանոթանանք, տղա ջան: Ես բոլորի հետ եմ աշխատում, առաջին հերթին՝ զինվորի հետ եմ աշխատում: Արցախի հետ եմ աշխատում, ժողովրդի հետ եմ աշխատում: Ես ո՞վ եմ, որ չաշխատեմ»:

Խոսելով երեկ Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի մասին, որի ժամանակ սպանվել է ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանը, Մ. Գրիգորյանն ասաց, ինքը մանրամասներին չի տիրապետում.

«Ոչ թե շարժման ժողովուրդն է եղել, այլ մի խումբ ճոյտականներ. հարբած գնացել են քաղաքապետարանի դեմ, շնորահավորել են, ապրիլյան պատերազմի մասնակցած տղեն ասել է, որ էսօր ով փորձի պետության մեջ բան ջարդի կամ վնաս տա, նա իսկականից թուրք ա: Հետո չգիտեմ, ասում են՝ էդ տղեն թույլ չի տվել, իրեն դանակահարել են: Շատ ցավալի է»:

Հարցին, թե հիմա ի՞նչ պետք է լինի՝ Մ. Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Աստծուն փառք: Նիկոլը լեզու էլ ունի, բերան էլ ունի, թիմ էլ ունի, կարում ա խոսա էլ, կարում ա ժողովրդին համոզի: Ամեն մեկը իր գործը պետք է անի»:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչը ստիպեց Սերժ Սարգսյանին արագ հրաժարական տալ, Մ. Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Խելամտությունը: Անցյալ երկու նախագահի «աշիբկեքը» թույլ չտվեց, ու սաղս պետք է Սերժին ողջունենք: Սերժն էնքան խելացի մարդ էր, էնքան հասկացող, հարգում էր ժողովրդին, պետությունը և Արցախը: Տեսա՞ք՝ ինչ խելամիտ որոշում ընդունեց, ժողովրդի «վլաստը» տվեց իրենց»:

Տեսանյութեր

Լրահոս