Բաժիններ՝

Մայքլ Ջեքսոնի «լուսնագնաց»-կոշիկներն աճուրդի են հանվել 10 հազար դոլարով

Մայքլ Ջեքսոնի կիսակոշիկները, որոնցով նա առաջին անգամ բեմի վրա անցել է «լուսնային քայլվածքով», վաճառքի են հանվել Կալիֆոռնիայի GWS աճուրդում: Այդ մասին հայտնել է Sky News բրիտանական հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան աճուրդի տունը:

Փափուկ սեւ կաշվե կոշիկները՝ Ջեքսոնի ֆիրմային, սահող քայլվածքի համար, որը փորձել են նմանակել բազմաթիվ աստղեր եւ երգչի երկրպագուներ, նախնական կարգով գնահատվել է 10 հազար դոլար:

«Այս «մոգական» լոֆերներն առաջին անգամ են դրվել աճուրդի,-ասված է GWS-ի հաղորդագրության մեջ:Եվ նման կիսակոշիկներ, մեր տվյալների համաձայն, աճուրդներում չեն հայտնվել վերջին 35 տարվա ընթացքում»:

Կոշիկներին կցված է նամակ, որում խորեոգրաֆ եւ պարող Լեսթեր Վիլսոնը հաստատում է կոշիկի իսկությունը, որը Ջեկքոսն իրեն նվիրել էր եղբայրների հետ փորձից հետո: Աճուրդը մայիսի 26-ին կանցկացվի Լոս Անջելեսի Hilton հյուրանոցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս