Սերժ Սարգսյանի մայրը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա վիճակը բավարար է
ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարած Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանն այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնում է, նրա վիճակը բավարար է: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին ասացին «Նաիրի» բժշկական կենտրոնից:
«Նորա Սարգսյանը ստանում է ամենամյա պրոֆիլակտիկ բուժում, վիճակը բավարար է»,- թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի թերապևտիկ գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանը: