«Մեր գործողությունների տրամաբանությունը չի փոխվել». Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ, պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին:

«Մեր գործողությունների տրամաբանությունը չի փոխվել, ու մենք հիմա մեր հայրենակիցներին հրավիրում են Հանրապետության հրապարակ: Մի փոքր կծանոթանամ իրավիճակին, թե ինչ է կատարվում, հետո որոշում կկայացնենք»,- նշեց Ն. Փաշինյանը:

Թե ի՞նչ է խոսել Ն. Փաշինյանն առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ, նա չասաց, միայն ասաց, որ երեկոյան հանրահավաքին կասի ամեն ինչ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս