Կոչ-խնդրանք ծնողներին
Հարգելի համաքաղաքացիներ, ծնողներ, մայրեր.
Վերջին օրերին Երևան քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին սկսել են մաս կազմել անչափահասները, որը հղի է հնարավոր անցանկալի հետևանքներով:
Ուստի, կոչ-խնդրանքով դիմում ենք ձեզ` երեխաներին զերծ պահել զանգվածային անկանխատեսելի միջոցառումներից:
Հարգելի հայուհիներ,
ծնողական ձեր հոգածությամբ ու մայրական հորդորով ձեր անձնական հսկողության ներքո պահեք նրանց գործողությունները:
Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին