Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը համաձայնել է ԱՄՆ-ի կողմից միջուկային փորձարանի տեսչական ստուգմանը. Bloomberg

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի տեսուչների կողմից իր միջուկային փորձարանի ստուգմանը: Ապրիլի 23-ին այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: «Կիմ Չեն Ընը Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայքլ Փոմպեոյի հետ վերջերս կայացած հանդիպման ընթացքում համաձայնել է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարանում տեսչական ստուգում կատարելու ԱՄՆ-ի խնդրանքին»,- նշել է գործակալությունը:

Նրա տվյալներով՝ ԿԺԴՀ-ի առաջնորդը Փոմպեոյի հետ կայացած զրույցի ընթացքում նաեւ նշել է, որ Փհենյանը «պատճառներ չունի չսառեցնելու փորձարանի աշխատանքը, եթե երաշխավորվի» Հյուսիսի «անվտանգությունը»: Bloomberg-ը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ը «քննարկում է տարբեր քայլեր, որպեսզի ստուգի» ԿԺԴՀ-ի «միջուկային օբյեկտների աշխատանքն այն բանից հետո, երբ տեսուչներն այնտեղ մուտք գործելու պաշտոնական թույլտվություն ստանան:

Ապրիլի 21-ին Կիմ Չեն Ընն, ամփոփելով Կորեայի Աշխատանքային կուսակցության Կետրոնական կոմիտեի լիագումար նստաշրջանի արդյուքները, հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն դադարեցնում է միջուկային եւ հրթիռային փորձարկումները, ավարտում է Փունգերիի իր միջուկային փորձարանի աշխատանքը եւ միանում է միջուկային զինաթափման գլոբալ գործընթացին՝ սոցիալիստական տնտեսության կառուցման իր նոր ռազմավորությանը համապատասխան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս