«Այս երիտասարդությունն այն սերմն է, որ ժայռի վրա էլ գցեց, ծառ կաճի». Ջուլիետա Ստեփանյանը Հանրապետության հրապարակում է

«Դուք այսքան ազնիվ, այսքան անաղարտ, այսքան միասնական եղել եք այսօր և կլինեք վաղը։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, որ այս ազգի մի փոքրիկ մասնիկն եմ, ձեզ հետ եմ, կամ ու կլինեմ»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը։

Դերասանուհին ապշած է, որ Հայաստանում այսօր կա հզոր, «տղամարդ» երիտասարդություն. «Այս երիտասարդությունն այն սերմն է, որ ժայռի վրա էլ գցեց, ծառ կաճի։ Միշտ այսպես քաջ մնացեք։ Ես որպես մայր և որպես տատ՝ կուզենամ բացել սիրտս ու բոլորիդ առնել իմ սրտի մեջ, միշտ եղեք այսպես միասնական, այսպես քաջ ու ազնիվ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30