Բաժիններ՝

Արաբկիրի բաժին բերման ենթարկված 32 քաղաքացու շարունակում են պահել այնտեղ. ոստիկանները փաստաբանների հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել

2018 թվականի ապրիլի 16-ին Արաբկիրի ոստիկանական բաժնում բերման ենթարկված 32 քաղաքացիներին շարունակում են պահել ոստիկանության բաժնում չնայած այն փաստին, որ վարչական վարույթը իրականացվել է և վերջիններս կարող են լքել ոստիկանության բաժինը, հայտնում են Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունից։

«Կազմակերպության փաստաբանը գտնվելով ոստիկանության բաժնում նշում է, որ քաղաքացիներին օրենքին և վերջիններիս կամքին հակառակ պահում են ոստիկանության շենքում։ Արա Ղարագյոզյանը նշեց նաև, որ բաժնում առկա  փաստաբանների հասցեին հնչում են վիրավորական արտահայտություններ ոստիկանության աշխատակիցների կողմից։

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության անօրինական գործողությունները և կոչ անում անհապաղ ազատ ազատել քաղաքացիներին։ Կազմակերպությունը նաև կոչ է անում անհապաղ քրեական գործ հարուցել քաղաքացիներին ապօրինի ազատությունից զրկելու փաստով»,- ասված է ՀԿ-ի հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30