«Լիվերպուլը», «Ատլետիկոն» և «Նապոլին» հետաքրքրվում են «Բարսելոնայի» դարպասապահով
«Բարսելոնայի» դարպասապահ Յասպեր Սիլեսենը կարող է փոխել թիմը մրցաշրջանի ավարտից հետո:
«Լիվերպուլը», «Ատլետիկոն» և «Նապոլին» արդեն հետաքրքրություն ցուցաբերել են Սիլեսենի նկատմամբ նախորդ մրցաշրջանում: Բայց 3 ակումբները նորից տեղեկություն են խնդրել 23-ամյա հոլանդացու վերաբերյալ:
Կատալոնացիների պահեստային դարպասապահը տրամադրված չէ հեռանալ, սակայն կարող է փոխել մտադրությունը, եթե նրան նոր թիմում առաջարկեն ավելի նշանակալից դեր: Սիլեսենի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
Դարպասապահի հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը