Մարկ Գրիգորյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի փաշինյանական մեկնաբանությունը

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հերքել է է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի փաշինյանական մեկնաբանությունը։

«Քո խոսքերը եւ քո գրավելը ցույց են տալիս, որ ոչ դու, ոչ էլ քո հետեւորդները չեք լսում Հանրային ռադիոյի եթերը, որովհետեւ մենք բոյկոտի չենք ենթարկել ձեր շարժումը եւ լուսաբանել ենք ամեն ինչ»,- Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը «Ռադիոլուրին» փոխանցել է Մարկ Գրիգորյանը։

Զրույցի ընթացքում Մարկ Գրիգորյանը նաեւ Հանրային ռադիոյի շենքը ներխուժելը մեկնաբանել է այսպես. «Դա նույնն է, որ բողոքելով դեղատան դեմ՝ գնաս հացի խանութը գրավես»։

«Իմ քայլը» նախաձեռնության շրջանակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի տասնյակ մարդ Ֆրանիսայի հրապարակից քայլերթ էր անցկացնում Երևանի փողոցներով: Նրանք անցան Սայաթ-Նովա փողոցով, սակայն անակնկալ սկսեցին վազել դեպի «Հանրային ռադիո»-ի շենք: Նրանք ներխուժեցին շենք, դռներ կոտրելով սկսեցին վազել շենքի ներսում:

Նիկոլ Փաշինյանը փորձում էր ամբոխին հանդարտեցնել: Փաշինյանն անգամ ներողություն խնդրեց ռադիոյի աշխատակիցներից, քանի որ ներխուժելով, աղմուկով ու գույքը փչացնելով խաթարեցին բնականոն աշխատանքը:

Ավելի ուշ Հանրային ռադիո ներխուժած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու մյուս անձինք լքեցին շենքի տարածքը:

Տեսանյութեր

Լրահոս