Բաժիններ՝

Արևմուտքի բոլոր հրթիռները Սիրիայում խոցել են նախատեսված թիրախները. պենտագոն

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի օբյեկտների վրա արձակված բոլոր հրթիռները խոցել են նախատեսված թիրախները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների համար նախատեսված հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Ուայթը:

«Հրթիռները հաջողությամբ խոցել են դրված բոլոր թիրախները»,- ասել է նա:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 14-ին Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրի նկատմամբ հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք:

Հարվածներն իրականացվել են ինչպես ծովից, այնպես էլ օդից: Օգտագործվել են ինչպես թևավոր հրթիռներ, այնպես էլ «օդ-ցամաք» տեսակի հրթիռներ:

Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հստակեցրել են, որ բաց է թողնվել 110 հրթիռ, տուժել է երեք մարդ: ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ հրթիռների մեծ մասը կործանվել են Սիրիայի հակաօդային պաշտպանական համակարգերի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս