Բաժիններ՝

Ղազախստանի նախագահն անհրաժեշտ է համարել կրճատել համալսարանների թիվը երկրում

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կարծում է, որ երկրում անհրաժեշտ է կրճատել համալսարանների թիվը:

«Այժմ ամեն օր նախարարություն են գալիս եւ խնդրում՝ «Եկեք համալսարան բացենք»: Մենք 131 համալսարան ունենք, հարկավոր է դրանք կրճատել: Մեզ ոչ թե քանակ, այլ որակ է հարկավոր»,- ապրիլի 12-ին ասել է Նազարբաեւը։

Նախագահի խոսքով՝ «հարկավոր է բոլոր համալսարանները հասցնել «Նազարբաեւ համալսարանի» մակարդակին: «Բոլոր համալսարաններում պետք է լինեն գիտական կենտրոններ, որոնք պետք է ունենան արտադրությանը մոտեցված իրենց հետազոտական լաբորատորիաները: Հարկավոր է համագործակցել բիզնեսի հետ»,-հավելել է նա:

«Նազարբաեւ համալսարանը» պետության ղեկավարի կողմից հիմնադրվել է 2010 թվականին: Ինչպես ասված է բուհի կայքի տեղեկատվության մեջ, այն «երկրում բարձրագույն կրթության առաջատարն է, որը միտված   դառնելու միջազգային մակարդակի հետազոտական համալսարան», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս