Բաժիններ՝

ԵՊՀ-ն կոչ է անում ուսանողներին քաղաքական և քաղաքացիական ակտիվության ցուցաբերելիս հետևել ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին և դրսևորել քաղաքացիական բարոյականություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով ԵՊՀ  մոտ երկու տասնյակ ուսանողների վերջին օրերի քաղաքական և քաղաքացիական ակտիվության աճը, հայտարարում ենք.

  1. ԵՊՀ-ի համար, մի շարք այլ արժեքների հետ մեկտեղ, բարձրագույն արժեքներ են Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մշակույթը, քաղաքացիական բարոյականությունը:
  2. Մենք ձգտում ենք նպաստել ժողովրդավարության հաստատմանը, աջակցել քաղաքացիական ինքնագիտակցության զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիների ազատ ինքնադրսևորման և ազատ ընտրության հնարավորության ստեղծմանը:

Մենք համոզված ենք, որ.

  1. Քաղաքացին պետք է ապրի իրավական պետությունում՝ իր բոլոր դրսևորումներով,
  2. Օրենսդրությունը պետք է լինի պիտանի, անհրաժեշտ և չափավոր,
  3. Չպետք է լինի խտրականություն, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության՝ հիմնված սոցիալական, ունեցվածքային կամ դասային կարգավիճակի վրա,
  4. Երկրի բարձրագույն արժեքը քաղաքացին է:

Միաժամանակ վստահ ենք, որ նշված գաղափարներն իրագործելի են իրավական հարթության մեջ, քանզի մեր երկրում գործում է Սահմանադրությունը և առկա է կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող իրավական բազան:

Գիտակցելով այդ ամենը և առաջնորդվելով գործունեության նպատակաուղղվածությամբ և տրամաբանությամբ,  կոչ ենք անում ԵՊՀ ուսանողներին քաղաքական և քաղաքացիական ակտիվության ցուցաբերելիս հետևել ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին և դրսևորել քաղաքացիական բարոյականություն:

ԵՊՀ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս