Արտակ Զաքարյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու լուրերի մասին
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հերքում է նոր կառավարության կազմում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին լուրերը:
Մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Արտակ Զաքարյանն ասաց, որ նման լուրերը իրականությանը չեն համապատասխանում: «Սուտ լուրեր են»,- կարճ արձագանքեց Արտակ Զաքարյանը:
Մամուլում շրջանառվում են լուրեր իբր նոր ձևավորվող կառավարության կազմում Վիգեն Սարգսյանն այլևս չի շարունակի աշխատանքը պաշտպանության նախարարի պաշտոնում: Շրջանառվող լուրերի համաձայն` պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի այժմ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: