 
                        «Ես ֆուտբոլիստներին առաջարկել եմ ոչ թե անձամբ Գվարդիոլային, այլ «Մանչեսթեր Սիթիին»». Ռայոլա
 
                                    Հայտնի գործակալ Մինո Ռայոլան խոստովանել է, որ նա իրոք քննարկել է իր հաճախորդների հետ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու հնարավորությունը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Մինո Ռայոլան առաջարկել է իրեն ստորագրել Պոլ Պոգբային և Հենրիխ Մխիթարյանին: «Ես երբեք չեմ խոսել Գվարդիոլայի հետ: Եվ ֆուտբոլիստներին ես առաջարկել եմ ոչ թե անձամբ Գվարդիոլային, այլ «Մանչեսթեր Սիթիին», չէ՞ որ դա ֆանտաստիկ ակումբ է՝ ֆանտաստիկ մարզիչով»,- ասել է Ռայոլան:
Միևնույն ժամանակ Ռայոլան ոչ հերքել է, ոչ էլ հաստատել, որ այդ խաղացողները եղել են Պոլ Պոգբան և Հենրիխ Մխիթարյանը. «Ես չեմ բացահայտի նրանց անունները, ում մենք քննարկել ենք: Թողնում եմ այդ պատասխանատվությունը ակումբին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռայոլան Գվարդիոլային անվանել էր «վախկոտ» և «շուն»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        