«Նապոլին» չի կարողանում պայմանագրի վերաբերյալ համաձայնության գալ Սարրիի հետ. պատճառը տրանսֆերներն են
Մարզիչը և նախագահը թիմի ձևավորման հարցում տարբեր հայացքներ ունեն: «Նապոլին» չի կարողանում պայմանավորվել գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիի հետ նոր պայմանագրի վերաբերյալ: Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Սարրին պահանջում է ուժեղացում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և երկու թոփ-ֆուտբոլիստի ձեռքբերում: Նեապոլիտանացիների նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստ չէ մեծ ներդրումներ կատարել կազմի մեջ:
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, Մաուրիցիոն դժգոհ է նաև նրանից, որ մինչև հիմա չի երկարաձգվել պայմանագիրը դարպասապահ Պեպե Ռեյնայի հետ: Սարին գլխավորում է «Նապոլին» 2015 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը